
Երկրաշարժ է գրանցվել Կապանի մոտակայքում
2025 թվականի ապրիլի 4-ին, տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ 00:19-ին), ՀՀ Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Ցնցման օջախի խորությունը կազմել է 10 կմ, իսկ մագնիտուդը՝ 3․1։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Համացանցային մի շարք օգտատերեր, բնակվելով Կապանում, հայտնել են, որ ցնցումը զգացել են ավելի ուժգին։