
Ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Ապրիլի 7-ին, ժամը 12։50-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցում խոշոր ավտովթար է եղել։ Տուժել են երկու քաղաքացիներ։ Շտապօգնության աշխատակիցները տուժածներից մեկին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ մյուսը հոպիտալացվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։17-ին։
Բախման հետևանքով 3 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ առաջացնելով շուրջ 5 կմ խցանում: