ՀայաստանՊատահար

Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը․ կա զոհ

Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում՝ «Գործարանային» մետրոյի հարևանությամաբ, շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Վթարի պատճառով 3 անձ՝ վարորդը, բժիշկն ու բուժքույրը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Ժամը 9։09-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 1957 թ․ ծնված Հասմիկ Ղ-ն մահացել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։