
ՊԵԿ-ը կանխել է մեծ քանակությամբ թմրանյութի մաքսանենգություն. Իրանի երկու քաղաքացի կալանավորվել է
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ կանխվել է Իրանից Հայաստան մոտ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգ փոխադրումը։ Թմրամիջոցը հայտնաբերվել է «Ագարակ» անցման կետում՝ ջրի տարայի մեջ թաքցված։ Իրանի քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է տեղում։
12 կիլոգրամ թմրամիջոցը պահվել է փայլաթիթեղյա տարաների մեջ՝ 15 փաթեթվ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ թմրամիջոցը Հայաստանում պետք է փոխանցվեր Իրանից ժամանող Է․Ն․-ին։ Պարզվել է, որ նա ամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն․Ա․-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է․Ն-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները:
Երկու քաղաքացու նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Քրեական վարույթն իրականացվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։