ՀայաստանՊատահար

Նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ավտովթարից

Ապրիլի 8-ին հայտնի էր դարձել, որ ժամը 6։00-ի սահմաններում Երևանում շտապօգնության մեքենան բախվել էր էլեկտրասյանը։ Ավտովթարի հետևանքով 3 տուժածներից 1-ը մահացել էր։ Դեպքից ավելի ուշ հայտարարություն տարածվեց դեպքի մանրամասների և պատճառների մասին։ Պարզվում է՝ շտապօգնության մեքենան ահազանգի հետևից էր գնացել։ Ճանապարհին վարորդը քնել է, որի պատճառով էլ ավտովթարը տեղի է ունեցել։

Բժիշկը, ով նստած է եղել վարորդի կողքին, ամրակապված չի եղել։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել։ Այնուամենայնից, այդպես էլ ուշքի չգալով նա մահացել է։ Վարորդի վիճակը, նախնական տվյալներով, թեթև է, սակայն բուժքույրը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։