ՀայաստանՊատահար

Վարորդը երթևեկել է մայթով․ նրան ձերբակալել են

Մի քանի օր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով։ Վարորդի կողքին նստած ուղևորը նկարահանել էր ընթացքը և տեղադրել համացանցում։

Պարեկները պարզել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։