ԱշխարհՊատահար

Ուղղաթիռ է ընկել Հուդզոն գետը․ զոհվել է իսպանացի բարձրաստիճան պաշտոնյան ընտանիքով

ԱՄՆ-ում՝ Նյու Ջերսիի Ջերսի Սիթի քաղաքի մոտ, ապրիլի 10-ին ուղղաթիռ է կործանվել Հուդզոն գետում։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:15-ին (Երևանի ժամանակով՝ 23:15)։

Ուղղաթիռում գտնվել է վեց մարդ՝ հինգ ուղևոր և օդաչուն։ Բոլորը մահացել են։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածների թվում է «Siemens»-ի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ավգուստին Էսկոբարը։ Նրա հետ ուղևորության էին կինն ու երեք երեխաները։ Ընտանիքը ժամանել էր Իսպանիայից։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մի քանի նավ և ոստիկանության ուղղաթիռ։

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի խոսքով՝ զոհերի ինքնությունը հաստատվել է։ Վթարի պատճառը դեռ պարզված չէ։ Նախնական տվյալներով՝ մեկնարկել է պաշտոնական հետաքննություն։