ՀայաստանՊատահար

Վրաերթ և վթար Սյունիքի մարզում

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին 59-րդ կիլոմետրում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել վերամբարձ կռունկի մոտ ճանապարհի աշխատանքներ իրականացնող բանվորին։ Վրաերթից հետո ավտոմեքենան բախվել է նաև կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին և «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկված քաղաքացուն առաջին օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում ներկա քաղաքացիները, այնուհետև՝ շտապօգնության բժիշկները։ Վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները։