Coffee House ընկերության երևանյան բոլոր մասնաճյուղերը փակ են
Coffe House ընկերության գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։ Ընկերությունը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու մեջ։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:
Ստուգման արդյունքում բացահայտված խախտումները սահմանված կարգով փոխանցվել են Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն կապարակնքել է բոլոր երևանյան մասնաճյուղերը։
Պետեկամուտների կոմիտեն ընկերությունում իրականացրել է հսկողական աշխատանք։
Նոր մանրամասներ հայտնի չեն։ Այս պահին ընկերության բոլոր երևանյան մասնաճյուղերը փակ են։
