
Կիբեռհանցագործությունների թիվը աճել է
Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտում հանցագործությունների մասին ավելի շատ արձանագրվում են, քան կանխարգելվում։ Այդ նպատակով Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ստեղծել կիբեռլաբորատորիա։
Կիբեռհանցագործության ոլորտում առկա խնդիրների պատճառը, Ներքին գործերի նախարարի կարծիքով, պայմանավորված է մի քանի գործոններով։
Շատ ու շատ հանցակազմեր արդեն ունեն ծանրացնող հանգամանքներ, որոնք կատարված են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, մենք նաև գործիքակազմի և գիտելիքի պակասի խնդիր ունենք։
Նախարարը նշում է, որ կիբեռտարածումը խնդիր է, քանի որ հիմնականում տելեգրամյան հարթաակներն են օգտագործվում, բայց նախարարությունը աշխատում է տարբեր ալիքներ և խանութներ փակելու ուղղությամբ։
Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են իրականացվում նաև սոցիալական հարթակների գործընկերների հետ, որպեսզի կարողանան նման հանցագործության հարթակները ավելի օպերատիվ ձևով փակել։