
Վթար Կոտայքի մարզում. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 11:00-ի սահմաններում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet» և «Opel» մակնիշի մեքենաները։
Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտնեցին, որ վթարի հետևանքով տուժել է 5 երեխա, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։