
Երևանում ուսուցչուհին աշակերտներին անցկացրել է փողոցը չթույլատրված հատվածով․ ոստիկանությունը արձագանքել է
Երևանում ուսուցչուհու և երեք ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։
Ապրիլի 17-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։
Ոստիկանության փոխանցմամբ՝ տեսանյութից հետո իրականացվել են միջոցառումներ, և հայտնաբերվել են դեպքի մասնակիցները։
Իրավախախտման արձանագրություններ են կազմվել ուսուցչուհու և երեք ծնողների նկատմամբ։
Հիշեցնենք, որ փողոցը չնախատեսված հատվածով անցնելու համար ոստիկանությունը քաղաքացիներին տուգանում է 5,000 դրամով: