
Քանաքեռում 16-ամյա տղա է սպանվել
Երևանում՝ ապրիլի 19-ին ուշ երեկոյան, «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» են տեղափոխել 16-ամյա մի տղայի՝ մահացած վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռի տարածքում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մոտակայքում, որտեղ իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր։
Նույն գիշեր «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ևս ահազանգ է ստացվել։ Տեղափոխվել են երկու վիրավորներ, ովքեր, նախնական տեղեկություններով, կարող են առնչություն ունենալ պատանու մահվանը։ Նրանք արդեն տեղափոխվել են ոստիկանություն՝ հարցաքննության։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները և օպերատիվ խմբերը։ Իրականացվում են քննչական և հետախուզական գործողություններ՝ հանգամանքները պարզելու, դեպքի մասնակիցների ամբողջական շրջանակը և հնարավոր հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։