ՀայաստանՊատահար

Դանակահարություն Երևանում․ կա վիրավոր

Ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևանում դանակահարություն է տեղի ունեցել։ Դանակահարությունից հետո Իսակովի 85 շենքի բակում հնչել են կրակոցներ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտնաբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը։

Սեդա Մարտոյան