
Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զինծառայողը՝ ժամկետային ծառայող Ա. Ա.-ն, ըստ նախնական տվյալների, մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ փոխանցել էին, որ զինծառայողի մահվան պատճառը ականի պայթյունն էր։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։