
Գետում տղամարդ է խեղդվել․ հաջողվել է փրկել կնոջ կյանքը
Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 06։00-ի սահմաններում Երևանի ջրատարներից մեկում ոստիկանները հայտնաբերել են երկու քաղաքացու։
Ոստիկանները կարողացել են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվել փրկել։
Ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է փրկել նաև տղամարդուն, սակայն քաղաքացին արդեն սուզվել է ջրի տակ։
Շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, որը ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։
Այժմ 3 ուղղություններով իրականացվում են տղամարդու որոնողափրկարարական աշխատանքները։