
Շտապօգնության բրիգադի վրա հարձակում է տեղի ունեցել
Մասնագիտական պարտքը կատարելիս բուժաշխատողների նկատմամբ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի փոխանցմամբ, Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում հարձակման է ենթարկվել դանակով զինված քաղաքացու կողմից, որի հետևանքով տուժել է շտապօգնության վարորդը: Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և անընդունելի եմ համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած դրսևորում, – գրել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նաև հայտնել է, որ քննարկվում է բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցը՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ: Բացի այդ, նախարարը նախաձեռնելու է քննարկում շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու ուղղությամբ: