ՀայաստանՊատահար

Սևան–Երևան ավտոճանապարհին գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել

Ապրիլի 29-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Սևան–Երևան ավտոճանապարհին գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամասն անցնող խողովակից, որը միացված է կոմպրեսատորին։ Արդյունքում վնասվել են կայանված երեք ավտոմեքենաներ, ինչպես նաև հարևանությամբ տեղադրված մի քանի արևային վահանակներ։ Ըստ աղբյուրի՝ տուժածներ չկան։

Համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի, վնասված մեքենաների և արևային վահանակների սեփականատերերի ինքնությունը։