
«Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի «Կարագ 82,5%» արտադրատեսակի թողարկումը կասեցվել է
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգումներ են իրականացվել։
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Խմբի մեջ ներառված են տարբեր խմբի միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում։
Ստուգումների ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է: