ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Գավառի մոտակայքում. ցնցումները զգացվել են մի քանի գյուղերում

Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 09:12-ին, գրանցվել է երկրաշարժ Գեղարքունիքի մարզում։

Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Գավառ քաղաքից 12 կմ հարավ՝ հյուսիսային լայնության 40.24° և արևելյան երկայնության 45.10° կոորդինատներով։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ, իսկ մագնիտուդը՝ 2.0։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատվել է 2-3 բալ, իսկ Երանոս և Սարուխան գյուղերում երկրաշարժը զգացվել է մոտ 2 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 07:47-ին ևս երկրաշարժ էր տեղի ունեցել՝ Գավառից 13 կմ հարավ-արևելք, 2.8 մագնիտուդով։

Սեդա Մարտոյան