
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից է ձերբակալվել
ՊԵԿ-ի համալիր ստուգումների վարչության հարկային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա պահանջել ու ստացել է 4 միլիոն դրամ, որպեսզի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումը «անտեսի»։ Կաշառք տված քաղաքացուն նույնպես բերման են ենթարկել։
Երկուսն էլ ձերբակալված են։ Կոմիտեն չի մանրամասնում, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն պարզ է, որ գործը վերաբերում է բիզնեսի ստուգման ընթացքում արձանագրված խախտման «գործարքով լուծմանը»։
Քննությունը շարունակվում է։