ՀայաստանՊատահար

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մեկ մարդ փրկվել է, մյուսին որոնում են

2025 թվականի մայիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը։

Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ 2 հոգի են եղել։ Նրանցից մեկը կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից, մյուսին փրկարարները փնտրում են։

Դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: