
Կոտայքի մարզում 2 տարեկան երեխայի որոնումները շարունակվում են
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղում կորած 2 տարեկան տղայի որոնումները դեռ արդյունք չեն տվել։ Ահազանգը ստացվել է երեկ՝ մայիսի 4-ին։ Երեխան անհետացել է Կոտայքի մարզի Մարմարիկ գետի ափից։ Ծնողները հայտնել են, որ հնարավոր է՝ նա ընկել է գետը։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ որոնողական գործողություններին ներգրավված են փրկարար ծառայությունը, ոստիկանությունը և կամավոր քաղաքացիները։ Տղայի գտնվելու մասին որևէ հստակ տեղեկություն առայժմ չկա։
Որոնումները ընթանում են գետի երկայնքով։ Ինչպես նշում են նախարարությունից՝ տարածքում հոսող գետը բավականին վարար է, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։