ՀայաստանՊատահար

«Արզնի» կաթնամթերքի թթվասերի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգումներ են իրականացրել Երևանում գործող «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ թթվասերի նմուշում հայտնաբերվել է Staphylococcus aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ) մանրէ, ինչը խախտում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը։

Արդյունքում կասեցվել է նշված արտադրատեսակի արտադրությունը։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ն տուգանել էր թթվասերի անվան տակ բուսական յուղ պարունակող ապրանք վաճառելու համար։

Սեդա Մարտոյան