ՀայաստանՊատահար

Գյումրիում կասեցվել է 2 ապօրինի գործունեություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են երկու դեպք՝ առանց համապատասխան թույլտվությունների գործունեություն իրականացնելու վերաբերյալ։

Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման և եռակցման աշխատանքներ է կատարել՝ չունենալով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութերի մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն։

Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, ապօրինի ջրառ է իրականացրել գրունտային ջրերից։

Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի որոշումներով երկու դեպքով էլ ապօրինի գործունեությունը կասեցվել է։ Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Սեդա Մարտոյան