
Ողբերգական դեպք Լուսաղբյուրում․ քաղաքացի է խեղդվել Սմավերդի կոչվող լճում
Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին սուզվել է ջրի տակ և չի բարձրացել մակերես։
Քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Տեղում պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Ս.-ն իր հոր հետ այցելել է «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար և ոտքը սայթաքելու հետևանքով անզգուշաբար ընկել է ջրամբարը:
Դեպքի վայր են մեկնել Ներքին գործերի նախարարության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով:
Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։