ՀայաստանՊատահար

Հոսանքազրկումներ Երևանի մի շարք փողոցներում. վթարի պատճառը բարձրավոլտ համակարգում առաջացած խնդիրներ են

Մայիսի 13-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, Երևանի որոշ հատվածներում տեղի է ունեցել հոսանքազրկում։ Ինչպես հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, պատճառը եղել է նրանց չպատկանող բարձրավոլտ էլեկտրահաղորդման համակարգում առաջացած տեխնիկական խափանումը։

Հոսանքազրկված տարածքներում ընդգրկված են Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի, Տիգրան Մեծի պողոտայի, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի և այլ փողոցներ։ Խափանում է գրանցվել նաև մի շարք 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերում՝ «Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»։

Էլեկտրաէներգիայի անջատումները մեծ վնասներ են հասցրել ինչպես բնակելի շենքերին, այնպես էլ քաղաքի երթևեկությանը։ Հոսանքազրկումների պատճառով քաղաքում անջատվել են լուսացույցերը։