
Հրդեհ Վանաձորում․ տարհանվել է 15 մարդ, մեկ բնակիչ՝ հոսպիտալացվել
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մայիսի 17-ի առավոտյան հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գրիգոր Լուսավորչի փողոցի շքամուտքներից մեկում ծուխ է նկատվել։
Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։
Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։
Փրկարարները տարհանել են 15 բնակչի։
Դեպքի հանգամանքները պարզվում են