ՀայաստանՊատահար

Գեղարքունիքում և Սյունիքում պարեկներին կաշառք առաջարկած քաղաքացիները ձերբակալվել են

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում քաղաքացիները կաշառք են առաջարկել պարեկներին։ Նրանք ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել ապրիլ ամսին։ Գեղարքունիքում պարեկները կանգնեցրել են մեքենան, և պարզվել է, որ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Վարորդի փոխարեն ուղևորը փորձել է «լուծել հարցը»՝ պարեկի գրպանը դնելով 30 հազար դրամ։ Նա ձերբակալվել է։

Սյունիքում էլ պարեկները կանգնեցրել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող քաղաքացուն։ Երբ վերջինս հրաժարվել է սթափության ստուգում անցնել, փորձել է կաշառել պարեկներին, սակայն ձերբակալվել է հենց դեպքի վայրում։

Երկու անձանց մեղադրանք է ներկայացվել։ Հիշեցնենք, որ կաշառք տալ կամ ստանալը քրեորդեն պատժելի է։ Նման արարքրների համար նախատեսված է միինչև 7 տարվա ազատազրկում։