ՀայաստանՊատահար

Երկրաշարժ՝ Բավրայի մերձակայքում

Մայիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:11-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43.88⁰ աշխարհագրական կոորդինատներում, օջախի խորությունը կազմել է 10 կմ, իսկ մագնիտուդը՝ 2.9։

Տուժածների և վնասների մասին տեղեկություններ չկան։