
Բյուրեղավանում համայնքապետարանի աշխատակցի սենյակում հայտնաբերվել է մարտական նռնակ
Այսօր՝ մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Քաղաքապետարանի երկրորդ վարչական շենքում պաշտոնատար անձի աշխատասենյակում հայտնաբերվել է մարտական նռնակ։ Նռնակը գտնվել է հենց բաժնի պետի աթոռի տակ, երբ նա փորձել է նստել նկատել է կասկածելի առարկան։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 12:50-ի սահմաններում։
Դեպքի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։
Հավելենք, որ միջադեպը տեղի է ունեցել գործնականում քաղաքացիների անմիջական հարևանությամբ գործող պետական կառույցում, ինչը հատկապես մտահոգիչ է անվտանգության տեսանկյունից։
Այս պահին դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է։