ՀայաստանՊատահար

Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանին

Մայիսի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Սեյսմիկ ակտիվությունը արձանագրվել է Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ կոորդինատներով։

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.8, օջախի խորությունը՝ 10 կմ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։

Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նախնական տվյալներով՝ երկրաշարժը որևէ վնաս չի պատճառել։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել նույն տարածքում։