ԱշխարհՊատահար

Իրանում մահապատժի է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Յասին Հուսեյնզադեին, ով 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը եղել էր անձնական շահերի հիման վրա։ Հոսեյնզադեն պատմել էր, որ ինքը որևէ պատասխան չի ստացել դեսպանատնից իր բազմաթիվ այցերի ժամանակ և մտածել է, որ իր կինը թաքնվում է այնտեղ և չի ցանկանում հանդիպել իր հետ։

Դեպքի հետևանքով զոհվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը։ Հարձակումը կանխելիս վիրավորվել էին դեսպանատան անվտանգության երկու աշխատակից։

Հարձակումը հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների սրմանը․ Ադրբեջանը դադարեցրել էր Իրանում դեսպանատան գործունեությունը և տարհանել անձնակազմը։

Դեսպանատան աշխատանքը վերականգնվել է մեկ տարի անց՝ 2024 թվականի հուլիսին, նոր հասցեում։