ՀայաստանՊատահար

Աղվանքի հողամասերի ձևական աճուրդները անվավեր կճանաչվեն

Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում անցկացված 10 հողամասերի աճուրդները, որոնք անցկացվել են ձևական և օրենքի խախտմամբ։

Դատախազության հաղորդմամբ՝ 8․53622 հա մակերեսով հողամասերը համայնքի գույքային ֆոնդից դուրս են բերվել ձևական աճուրդների միջոցով։ Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով։

Դատավճռի հիման վրա՝ 2025 թվականի ապրիլի 17-ին, 18-ին և 23-ին դատախազությունը ներկայացրել է հինգ հայցադիմում՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Հայցադիմումները ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, և կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։

Սեդա Մարտոյան