ՀայաստանՊատահար

Երևանում երիտասարդը փորձել է նետվել Հաղթանակի կամրջից՝ ժամեր առաջ սպանելով հորը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան Երևանում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ Մի երիտասարդ փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել պարեկային ծառայության և փրկարարական ջոկատների աշխատակիցները, ովքեր կանխել են երիտասարդի ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։

Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդը ժամեր առաջ սպանել է իր հորը՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանին։

Ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են Գրիգորյանի դին՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա հայտնաբերվել են թղթադրամներ։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։

Սեդա Մարտոյան