Երևանում հրդեհ է բռնկվել բեռնատարում. վարորդը հոսպիտալացվել է այրվածքներով
Մայիսի 23-ին, ժամը 08:50-ի սահմաններումր Երևանում՝ Գյուրջյան փողոցում, բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիները ահազանգել են, որ բեռնատարից ծուխ է դուրս գալիս։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Այրվել է «DAF» մակնիշի բեռնատարի սրահը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության hրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նրանք ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին։ Վերջինս դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, մարվել՝ 09:17-ին։
