
Սերժ Սարգսյանին մեղադրում են մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ավարտվել է կաշառքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ նա 2008 թվականին, պաշտոնը օգտագործելով, գործարարից ստացել է մոտ 2.985.000 դոլար կաշառք։
Գումարը տրվել է, որպեսզի նա չխանգարի ընկերության բաժնեմասը վաճառելու գործարքին։
Կաշառքի մի մասը՝ 2.66 միլիոն դոլար, Սարգսյանը ստացել է կանխիկ։ Մնացածը փոխանցվել է բանկով՝ ձևակերպվելով որպես «բարեգործություն»։
Դրանք ծախսվել են նախագահի երդմնակալության միջոցառումների վրա։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել։ Գործն ուղարկվել է դատախազություն՝ դատարան ներկայացնելու համար։