
Գտնվել է 2-ամյա Տիգրանի դին
Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 10:40-ի սահմաններում Մարմարիկ գետում հայտնաբերվել է մայիսի 4-ից անհետ կորած 2-ամյա Տիգրանի դին։ Փոքրիկին փնտրում էին ավելի քան երկու շաբաթ՝ փրկարարների, ոստիկանների, ջրասուզակների, կինոլոգիական խմբերի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ։
Տիգրանը գտնվել է Մարմարիկ գետում՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանի մոտակա կամրջի մոտ։
Որոնողական աշխատանքները ծավալվել էին գետի երկայնքով, Մարմարիկ գյուղում և հարակից տարածքներում։
Ներգրավվել էին անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ, կատարվել էին հարյուրավոր ստուգումներ ու հարցումներ։