ՀայաստանՊատահար

Հայտնաբերվել է Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը.կան ձերբակալվածներ

Քննչական կոմիտեի մի ստորաբաժանումից կատարված խոշոր հափշտակության դեպքը բացահայտվել է։ Հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարից 578,800 դոլարը։ Հանցագործության մեջ կասկածվող անձինք արդեն ձերբակալված են։

Հափշտակությունը երկար ժամանակով պլանավորված է եղել՝ մանրամասն պատրաստված մեխանիզմով։ Կատարվել են խուզարկություններ, պարզվել է ինչպես հանցախմբի կազմը, այնպես էլ գումարների պահման վայրերը։ Հանցակիցները տվել են խոստովանական ցուցմունքներ։

Քննությունը շարունակվում է։ Իրավապահները փնտրում են դեռ չգտնված 11,200 դոլարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեից խոշոր չափով գումար են գողացել։

Սեդա Մարտոյան