ՀայաստանՊատահար

Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետևանքով մահացել են երկու անչափահասներ

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել են 2009 թվականին ծնված երկու աղջիկներ: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում։ «Bagi» մակնիշի կվադրոցիկլը կողաշրջվել է: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Համացանցում տարածվող տեղեկություններն այն մասին, թե մահացածները Երևանի դպրոցներից մեկի շրջանավարտներ են, չեն համապատասխանում իրականությանը։

Բժշկական կենտրոն տեղափոխված չորս ուղևորներից երկուսը գիտակցության չգալով մահացել են: Մյուս երկու ուղևորների վիճակը ծանր է:

Դեպքի հանգամանքները պարզվում են: