
Շենիկ գյուղի ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել
Մայիսի 24-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին ջրանցքից։
Դեպքի հանգամանքները պարզվում են։