ՀայաստանՊատահար

Պատահար երկաթգծի ուղիներում

Մայիսի 25-ին, ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պատանու ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզվում են։