ՀայաստանՊատահար

Վեդիում դանակահարություն է տեղի ունեցել․ կա զոհ

Մայիսի 25-ին Վեդի քաղաքում պատանիների և մեծահասակների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում երկու անձ է դանակահարվել։

Ժամը 12-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվել է դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Րոպեներ անց ստացվել է նաև երկրորդ ահազանգը. բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս մի պատանի, ում վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում՝ կայարանամերձ հատվածում, վիճաբանություն է սկսվել 15–17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև։ Վեճին միջամտել են ևս երեք քաղաքացի, այդ թվում՝ պատանիներից մեկի հայրը՝ 44-ամյա Ա․Հ.-ն։ Քննության նախնական տվյալներով՝ միջամտողներից մեկը՝ Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ա․ Հ․-ին և անչափահաս պատանուն։

Ստացած վնասվածքներից 44-ամյա տղամարդը մահացել է։ Գիշերը ժամը 2:30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։

Միջադեպի մանրամասները պարզվում են։

Սեդա Մարտոյան