ՀայաստանՊատահար

Երևանում բացահայտվել են էլեկտրոնային ծխախոտների գողություններ

Երևանի Գայի պողոտայում մայիսի 18-ին և 25-ին կատարված խոշոր գողությունները բացահայտվել են։ Մոտ 2.2 միլիոն դրամի էլեկտրոնային ծխախոտների գողության համար ձերբակալվել է 55-ամյա տղամարդ։

Մայիսի 18-ին՝ ուշ երեկոյան, Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկի էլեկտրոնային ծխախոտների խանութից գողացվել է մոտ 1,200,000 դրամի ապրանք։ Դուռը բացվել է տեխնիկական միջոցների օգնությամբ։

Մայիսի 25-ին՝ կրկին ուշ երեկոյան, նույն պողոտայում գտնվող մեկ այլ խանութից գողացվել է մոտ 1,000,000 դրամի էլեկտրոնային ծխախոտ։ Այս անգամ կոտրվել է կախովի փականի օղակը։

Պարզվել է, որ երկու գողություններն էլ կատարել է նույն անձը։ Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվել է և տեղափոխվել Նոր Նորքի բաժին։ Ներկայումս դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան