
ՊԵԿ-ը բացահայտել է 9.1 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն Գեղարքունիքում
Պետական եկամուտների կոմիտեն հերթական մեծ խախտումներ է հայտնաբերել՝ կապված հարկերից խուսափումների հետ։ Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող առևտրային կազմակերպություններից մեկը տարիներ շարունակ առանց ՀԴՄ կտրոններ տրաադրելու է վաճառել ապրանքները՝ այդպիսով խուսափելով հարկերից։ ՀԴՄ կտրոնների փոխարեն նրանք միայն ներքին հաշվառման փաստաթուղթ են տրամադրել։
Ըստ ՊԵԿ-ի տարածած տեղեկատվության՝ ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ը ընկած ժամանակահատվածում չի գրանցել շուրջ 9.1 միլիարդ դրամի շրջանառություն։ Նախնական տվյալներով, պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 2.6 միլիարդ դրամի վնաս։
Հարուցվել է քրեական վարույթ։