
Մանկապարտեզի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 13 մլն դրամի յուրացման մեջ
Երևանի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Հետաքննությամբ պարզվել է, որ տնօրենը մի շարք անձանց ընդունել է աշխատանքի, որոնք փաստացի չեն կատարել որևէ պարտականություն։ Աշխատավարձերը, ինչպես նաև այլ վճարումները, փոխանցվել են նրանց հաշիվներին, ապա կանխիկացվել մանկապարտեզի նախկին հաշվապահի կողմից ու հանձնվել տնօրենին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ այս մեխանիզմով տնօրենն իրացրել է շուրջ 12.9 մլն դրամ, ավելի քան 3.6 մլն դրամն էլ՝ վատնել։ Բացի այդ, տնօրենը կեղծ տեղեկանքներ է ստորագրել՝ իբր աշխատակիցները հաճախել են աշխատանք։ Այն հիմք է հանդիսացել վճարումների կատարման համար։
Նախկին հաշվապահը մանկապարտեզի բանկային հաշվից շուրջ 16 մլն դրամ է փոխանցել իր անունով բացված տարբեր բանկային հաշիվներին և յուրացրել այն։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել յոթ անձի։ Մյուս հինգ մեղադրյալները ևս ներգրավվել են որպես յուրացման օժանդակողներ։