ԱռողջությունՀայաստանՊատահար

Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը ձերբակալվել է

Լոռու մարզի Պուշկինո գյուղի 38-ամյա բնակիչը «Ստեփանավան» բժշկական կենտրոնում անկառավարելի վարք է ցուցաբերել և խաթարել կենտրոնի բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Քաղաքացին բուժօգնության է դիմել «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ։ Սակայն ժամը 2:25-ի սահմաններում բժիշկները ահազանգել են ոստիկաններին, որ տղամարդը կոտրել է հիվանդանոցի մուտքի դռան ապակին, գոռգոռացել ու վիրավորել բուժաշխատողներին։

Տղամարդու նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխայի մահվան լուրը իմանալով վերջինիս հարազատներն էին ծեծել բժիշկներին։ Մայիսի 29-ին էլ 4 բժիշկներ հայտնվել էին մի խումբ անձանց թիրախում և դաժանորեն ծեծի ենթարկվել։