
Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 2-ին Ծավ գյուղի մոտակայքի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Սրա մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ։
Ծավ գյուղի մոտակայքում հրդեհ էր եղել նաև 2019 թվականի օգոստոսին։