ՀայաստանՊատահար

Առևանգում Երևանում. առևանգված երեխան հայտնաբերվել է

Հունիսի 3-ին, ժամը 12:33-ին, Երևանում բնակվող օտարերկրյա քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ իր դստեր առևանգման մասին։ Կոմիտասի պողոտայում դիմակավորված անձինք մոտեցել են երեխային և փախցրել նրան։

Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է երեխայի կենսաբանական մայրը՝ իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձանց հետ։ Նրանց նպատակն էր երեխային դուրս բերել Հայաստանից։

Նույն օրը՝ ժամը 17:10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեխայի մորը, նրա ամուսնուն և ևս մեկ օտարերկրացու։ Երեխան գտնվել է նրանց հետ և անվնաս վերադարձվել է։

Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Երևան՝ հետագա քննության համար։ Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Սեդա Մարտոյան