
Ադրբեջանի տարածքում մոլորված անչափահասները վերադարձել են Հայաստան
Ադրբեջանի տարածքում մոլորված երկու անչափահասները Հայաստանում են։
Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներ՝ Կարեն Ջհանգիրյանը (ծնվ. 27․06․2007թ.)
և Անդրեյ Գյագունցը (ծնվ. 13․01․2008թ.)
հունիսի 6-ին գիշերը ժամը 1:30-ի սահմաններում անհայտ հանգամանքներում մոլորվել և անզգուշաբար մտել էին Ադրբեջանի տարածք՝ Արավուս գյուղի մոտ։